Home » 2011 » Մարտ » 6 » "Բիրմինհեմին" հնարավոր է պատժեն
21:25
"Բիրմինհեմին" հնարավոր է պատժեն
Ինչպես հայտնում են անգլիական սպորտային պարբերականները, Անգլիայի ֆուտբոլի ազգային ասոցիացիան "Բիրմինհեմ" ակումբի ղեկավարությանը մեղադրել է Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչ փուլի "Ասթոն Վիլայի" հետ հանդիպման ժամանակ պատշաճ մակարդակի անվտանգություն չապահովելու մեջ: Նշենք, որ այդ մրցախաղը կայացել է նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա սկզբին:
Ֆուտբոլային ասոցիացիան իր բողոքի նամակում նշել է, որ "Բիրմինհեմն" անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել, որ մարզադաշտ ժամանած երկրպագուները մրցավարի` խաղի ավարտն ազդարարող սուլոցից հետո խաղադաշտ չներխուժեն: Թե ինչ պատժամիջոցներ կկիրառվեն "Բիրմինհեմի" նկատմամբ, պարզ կլինի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ հանդիպումից հետո" Բիրմինհեմի" երկրպագուներն "Ասթոն Վիլայի" ֆուտբոլասերների վրա ճայթռուկներ են նետել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 450 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0