Home » 2011 » Մարտ » 3 » Բիստրովը չի մասնակցի Հայաստանի հետ կայանալիք հանդիպմանը
19:37
Բիստրովը չի մասնակցի Հայաստանի հետ կայանալիք հանդիպմանը
Ռուսական "Զենիթի" և Ռուսաստանի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Վլադիմիր Բիստրովը մոտ վեց ամսով շարքից դուրս է եկել: Ֆուտբոլիստը վնասվածքը ստասել է մարտի 1-ին  Ռուսաստանի գավաթի խաղարկության շրջանակներում Մախաչկալայի "Անժիի" դեմ կայացած հանդիպման ժամանակ (հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով "Զենիթի" հաղթանակով): Խաղից հետո ռուսական ակումբի բժիշկները զննել են Վլադիմիրին և պարզել են, որ նա վնասել է ծնկի կապանները: Ռուսական SportExpress  պարբերականը տեղեկացնում, որ մարտի 4-ին կիսապաշտպանը բուժզննում կանցնի Գերմանիայում, որտեղ ամեն ինչ պարզ կդառնա:
Եթե նախնական ախտորոշումը հաստատվի, ապա Բիստրովը կվիրահատվի: Այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը բաց կթողնի Ռուսաստանի առաջնության առաջին շրջանը, ինչպես նաև Եվրո-2012-ի ընտրական փուլի Հայաստանի ընտրանու դեմ կայանալիք հանդիպումները, որոնք տեղի կունենան մարտի 26-ին և հունիսի 4-ին:
Առողջություն մաղթենք ռուս ֆուտբոլիստին և հուսանք, որ նրա մոտ ամեն ինչ լավ կլինի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 475 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0