Home » 2012 » Փետրվար » 8 » "ԲԿՄԱ"-ի երկրպագուները սպասում են աստղային մրցակցին
08:28
"ԲԿՄԱ"-ի երկրպագուները սպասում են աստղային մրցակցին
 Ըստ երեկ կեսօրին ժամը 15:00-ին ունեցած տվյալների` փետրվարի 21-ին "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում Մոսկվայի "Լուժնիկի" հայտնի մարզադաշտում կայանալիք "ԲԿՄԱ" - "Ռեալ Մադրիդ" հանդիպման համար նախատեսված տոմսերից վաճառվել է արդեն շուրջ 38.000 տոմս: Մոսկովյան ակումբի մամուլի գծով ներկայացուցիչները հաստատել են, որ մարդիկ այնքան են ցանկանում ներկա գտնվել այդ հանդիպմանը, որ տոմսարկղերի մոտ հերթեր են գոյանում: Հաղորդվում է, որ ողջ օրվա ընթացքում տոմսարկղերի մոտ միշտ մարդիկ են եղել, ընդ որում` հերթերի պատճառով մի քանիսը բժշկի կարիք են զգացել: Հիմա ռուսական ողջ մամուլը տարածված է նորություններով, ըստ որոնց` եթե այսպես շարունակվի, ապա կվաճառվի տոմսերի ողջ քանակը, որը շուրջ 69.000 է:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 455 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0