11:55 Բլան. "Ես Նասրիի համար եմ ցավում" | |
Ֆրանսիայի ազգային ընտրանու ներկայիս գլխավոր մարզիչ Լորան Բլանը` իմանալով, որ իր թիմի խաղացող Սամիր Նասրին վիրավորել ու անպատվել է լրագրողներից մեկին, բավական կոշտ հայտարարություն է արել` խելքի գալու կոչեր հղելով իր հայրենակցին: "Սամիրը լուրջ խնդիրներ ունի մամուլի ներկայացուցիչների հետ: Եթե այն, ինչ ինձ պատմել են 100 տոկոսանոց ճշմարտություն է, ապա սա արդեն չափից դուրս է: Ամեն դեպքում Սամիրն անհարգալից է եղել մի մարդու հանդեպ, ով ուղղակի իր մասնագիտական աշխատանքն է կատարել: Ես արդեն լրջորեն խոսել եմ իմ խաղացողի հետ: Նրան բացատրել եմ, որ ֆուտբոլը խաղ է և ցանկացած մրցակից դաշտից դուրս պետք է ընկեր լինի, ոչ թե թշնամի: Նա ինձ չի հասկանում, ինչի համար ուղղակի ցավում եմ: Նասրիի պատճառով ոչ միայն իր իմիջն է վնաս կրում, այլ նաև մեր ազգային հավաքականի",- զայրացած իր խաղացող պահվածքի վրա ասել է Լորան Բլանը:
| |
|
Total comments: 0 | |