11:50 Բլատեր. "Դեռ անավարտ գործեր ունեմ" | |
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրություններից առաջ մամուլի ասուլիսի է հրավիրել եվրոպական հեղինակավոր լրատվամիջոցներին և հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի պատրաստ է շարունակել աշխատել այս կազմակերպությունում: Մամուլի ասուլիսի ժամանակ Բլատերն ասել է. "Նախկինի պես զգում եմ իմ մեջ էներգիան: Ես դեռևս չեմ ավարտել իմ գործը ՖԻՖԱ-ում: Հիմա ընթանում է նախագահելուս 13-րդ տարին և ՖԻՖԱ-ում աշխատելու 36-րդ տարին: Ես անպայման կմասնակցեն Ցյուրիխի համագումարին: Մրցակցությունը մնում է մրցակցություն: Ես ունեմ ֆուտբոլի Ասիայի կոնֆեդերացիաների աջակցությունը, բայց ինձ համար գլխավորը ՖԻՖԱ-ի ողջ ընտանիքի աջակցությունն է": Նշենք, որ ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան հունիսի մեկին, շվեյցարական Ցյուրիխ քաղաքում, որտեղ էլ գտնվում է ՖԻՖԱ-ի պաշտոնական գրասենյակը:
| |
|
Total comments: 1 | |
| |