23:51 Բլատերն այցելել է հարևան Մոսկվա | |
![]() Ընդ որում Բլատերն ընդգծել է, որ 2018թ. աշխարհի առաջնության խաղերն ընդունող քաղաքներն ընտրվելու են ռուսական կողմի և ՖԻՖԱ-ի կողմից. "Դուք պետք է հասկանաք, որ ես չեմ որոշումներ կայացնում քաղաքների քանակի վերաբերյալ: Մենք պետք է լսենք "Ռուսաստան 2018"-ի կազմկոմիտեի առաջարկները և միայն հետո միասին ընդհանուր հայտարարի գանք: "12" թիվն էլ ընդամենը իմ անհատական կարծիքն է: Մենք դեռ պետք է լսենք ռուսական կողմի փաստարկներն ու հիմնավորումները: Այժմ ես միայն մեկ բան կարող եմ ասել. 2018թ. Ռուսատանում միանշանակ խաղադաշտ դուրս կգան թիմեր, որոնցից յուրաքանչյուրում կլինի 11 ֆուտբոլիստ, իսկ դաշտում կլինի մեկ գնդակ",-հայտարարել է Բլատերը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հայտում ընդգրկված են 13 քաղաք-հավակնորդներ: Քաղաքների վերջնական ցուցակը կհրապարակվի ավելի ուշ: | |
|
Total comments: 0 | |