Բրիտանական Syfy հեռուստաընկերության անցկացրած հարցումների համաձայն`
բրիտանացիները "Տասնամյակի չարագործ" անվանակարգում հաղթող են համարել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ
Բլատերին: Ինչպես նշում է Daily Mirror օրաթերթը, Բլատերը` երկրորդ հորիզոնականը զբաղեցրած
Bank of Scotland բանկի գլխավոր տնօրեն Ֆրեդ Գուդվինից 9.2 տոկոսով ավելի
ձայներ է ստացել: Բոլորդ էլ գիտեք, որ Բլատերին բրիտանացիները սկսել են չսիրել 2018թ.-ի ֆուտբոլի աշխարհի
առաջնության անցկացման վայրի ընտրման մրցույթից հետո: Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության
անցկացումը ՖԻՖԱ-ն վստահեց Ռուսաստանին, իսկ Անգլիայում համոզված էին, որ
իրենք ավելի լավ են պատրաստված նման մեծ միջոցառում անցկացնելուն։ Բրիտանական մամուլում
այդ ժամանակ մի շարք հրապարակումներ եղան` բացահայտելով ՖԻՖԱ-ում գործող կոռուպցիոն մի շարք գործողություններ: Իսկ ահա "Տասնամյակի հերոս" բրիտանացիները ճանաչել են ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամային: Նրան հետևում են ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն ու արքայազն Ուիլյամը:
|