21:13 Բլատերը վերընտրվեց և նոր որոշում է կայացրել | |
![]() Նշենք, որ Բլատերն այդ պաշտոնի համար առաջարկված թափուր տեղի համար միակ թեկնածուն էր, քանզի նրա միակ մրցակից Մուհամադ Բին Համմամը մի քանի օր առաջ հեռացվեց ֆուտբոլից, որից հետո էլ նա հայտարարեց իր` ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում թեկնածությունը հանելու մասին: ՖԻՖԱ-ի վերընտրված նախագահ Զեպ Բլատերը վեընտրվելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի` առաջարկել է որոշ փոփոխություններ մտցնել կազմակերպության գործունեության մեջ: Իր ելույթի ժամանակ նա ասաց, որ աշխարհի առաջնությունն ընդունող երկրի որոշման կարգը կփոխվի: Հիմա այդ երկիրը կընտրեն ոչ թե ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի 24 անդամները, այլ ՖԻՖԱ-ին անդամակցող բոլոր 208 երկրների ներկայացուցիչները: Բացի այդ, ՖԻՖԱ-ի նախագահն ասաց, որ աշխատանքներ են տարվում, որ Էթիկայի կոմիտեն դառնա ավելի արդյունավետ ու անկախ: | |
|
Total comments: 0 | |