Home » 2012 » Մայիս » 25 » Բլատտերը ցանկանում է փոփոխություններ մտցնել
23:10
Բլատտերը ցանկանում է փոփոխություններ մտցնել
 ՖԻՖԱ-ի ներկայիս նախագահ Զեպպ Բլատտերն այսօր կայացած ժողովի ժամանակ իր գործընկեր Ֆրանց Բեկենբաուերին խնդրել է, որպեսզի վերջինս լրացուցիչ տարբերակ գտնի հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարն այդ տարբերակով փոխարինելու համար, քանի որ ըստ Բլատտերի` որևէ մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ժամանակ հետքաղյա 11-մետրանոց հարվածաշարն էլ ավելի տգեղ է դարձնում ֆուտբոլը, քանի որ այդպիսի պայմաններում դժվար է տեսնել, թե տվյալ խաղում 11-մետրանոց հարվածաշարով հաղթանակ տոնած թիմն իսկապե՞ս արժանի էր այդ հաղթանակին, թե ուղղակի բախտն է բերել (Խմբ. կայքի խմբագրականը կարծում է, որ պարոն Բլատտերը նկատի ունի վերջերս կայացած "Բավարիա" - "Չելսի" հանդիպումը, որտեղ մյունխենցիները մրցակցի նկատմամբ ունեին բացարձակ առավելություն, սակայն 11-մետրանոց հարվածաշարով չդարձան "Չեմպիոնների լիգայի" հաղթող): Բրիտանական հեղինակավոր Reuters պարբերականը մեջբերում է ՖԻՖԱ-ի նախագահի խոսքերը. "Երբ գործը հասնում է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարին, ֆուտբոլը ողբերգական ֆիլմի պես մի բան է դառնում: Ֆուտբոլը թիմային խաղ է, սակայն երբ ամեն ինչ որոշվում է հավասար պայմաններում, խաղը կորցնում է իր իմաստը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 434 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0