08:02 Բլատտերը հավատում է մոտակա հաղթանակին | |
Ինչպես հաղորդում Sportbox.com հանրահայտ ֆուտբոլային կայքը, ՖԻՖԱ-ի
նախագահ Յոզեֆ Բլատտերը հրապարակավ հայտարարել է, որ եթե ինքը չվերընտրվի նույն
պաշտոնում, ապա միջազգային ֆուտբոլային ֆեդերացիան կարող է փլուզվել. "Ընտրության արդյունքները կարող են
անուղղելի վնասներով տեղաշարժի հանգեցնել: Գլխավոր հուզող հարցն այն է` կշարունակի՞ արդյոք իր գործունեությունը ղեկավար
ֆուտբոլային մարմինը, թե անհետ կկորի: ՖԻՖԱ-ի ընտրությունները միայն 2
թեկնածուների միջև ընտրությունները չեն. օրակարգին դրված է կազմակերպության
հարցը: Ես վստահ եմ, որ կհաղթեմ ընտրություններում, կհավաքեմ ձայների պահանջվելիք
2/3-ը: Հարավային, Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկաները, Եվրոպան, ինչպես
նաև Աֆրիկայի ու Ասիայի մեծ մասը կողմ են իմ գաղափարներին":
Հիշեցնենք, որ ընտրությունները կկայանան հունիսի 1-ին: | |
|
Total comments: 0 | |