20:26 Բլատտերը հիմա էլ մերժում է | |
Երեկ մենք Ձեզ տեղեկացրել էինք, որ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպպ Բլատտերն իր գործընկեր Ֆրանց Բեկենբաուերին խնդրել էր, որպեսզի վերջինս տարբերակ գտնի հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի փոխարեն դա կիրառելու համար: Սակայն չնայած նրան, որ այդ հայտարարությունից անցել են ընդհամենը ժամեր, պարոն Բլատտերը ևս մեկ անգամ է հանդիպել լրագրողներին, որոնց ասել է, որ ինքը երբեք չի ցանկացել վերացնել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարը, քանի որ հենց այդ խաղային րոպեները բազմաթիվ հույզեր են պարգևում ֆուտբոլի մոլի երկրպագուներին, պարզապես լրագրողներն իրեն սխալ են հասկացել: Գերմանական հեղինակավոր Bild պարբերականը մեջբերում է ՖԻՖԱ-ի "փոփոխական" նախագահի խոսքերը. "Ես երբեք չեմ ասել, որ պետք է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարը վերացվի: Կարծես թե լրագրողներն ինձ լավ չեն հասկացել: Պետք է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես որ կա: 11-մետրանոց հարվածաշարը մեծ հույզեր է առաջացնում, որոնք հնարավոր չէ բառերով մեկնաբանել: Հենց 11-մետրանոց հարվածաշարն է համարվում ֆուտբոլի ամենագեղեցիկ ու ամենահուզառատ դրվագներից մեկը: Դա, հաստատ, ավելի գեղեցիկ է, քանի մետաղադրամի նետումը":
| |
|
Total comments: 0 | |