Ինչպես հաղորդում է Daily Mail բրիտանական պարբերականը, անգլիական "Բլեքբեռնը" 12 մլն ֆունտ է գնահատում իր աժդահա կենտրոնական պաշտպան Քրիստոֆեր Սամբային: Եթե զինագործները մտադիր են գնել Սամբային, ապա պետք է վճարեն ոչ պակաս, քան 12 մլն ֆունտը: Հավելենք, որ 2010-2011թթ. մրցաշրջանում 27-ամյա Սամբան մասնակցել է 36 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ, ավելին 1 գոլային փոխանցում էլ է կատարել:
|