Home » 2011 » Հունիս » 14 » Բլից նորություններ տրանսֆերային պատուհանից
16:58
Բլից նորություններ տրանսֆերային պատուհանից
 Այժմ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի բլիցային նորություններ ֆուտբոլային տրանսֆերային ամառային պատուհանից.

Անգլիական ԶԼՄ-ները և FansFc.com պորտալը տեղեկացնում են, որ անգլիական "Մանչեսթեր Սիթին"  ցանկանում է գնել իտալական "Նապոլիի" սլովակ հարձակվող Մարեկ Համշիկին: Ըստ տեղեկատվության՝ "քաղաքայինները" պատրաստ են Համշիկի համար "Նապոլիին" վճարել շուրջ 40 մլն եվրո:
Նշենք, որ մինչ այդ Համշիկը հայտարարել էր, որ չի պատրաստվում հեռանալ իտալական ակումբից:

 *Ֆրանսիական FootballPress պարբերականը տեղեկացնում է, որ իսպանական "Խետաֆեի" 21-ամյա կիսապաշտպան Դանիել Պարեխոն պաշտոնապես տեղափոխվել է "Վալենսիա":
Նշենք, որ երկու կողմերի միջև բանակցությունները շարունակվում էին շուրջ 2 ամիս, և, ինչպես երևաց, դրանք դրական ավարտ են ունեցել հատկապես "չղջիկների" համար:

*Անգլիական The Sun հանդեսը տեղեկացնում է, որ "Տոտենհեմի" կիսապաշտպան Լուկա Մոդրիչն իր  ֆուտբոլային կարիերան, ամենայն հավանականությամբ, կշարունակի Լոնդոնի "Չելսիում": Ըստ պարբերականի՝ Ռոման Աբրամովիչի "Չելսին" Լոնդոն տեղափոխվելու դեպքում պատրաստ է Մոդրիչին վճարել բարձր աշխատավարձ: Սպասվում է, որ եթե Մոդրիչը որոշում կայացնի տեղափոխվել "կապույտների" մոտ, ապա նա շաբաթական կստանա շուրջ 130 հազար ֆունտ, որը շատ է գերազանցում "Տոտենհեմում" նրա ստացած գումարից. նշենք, որ նա այժմ "Տոտենհեմում" ստանում է շաբաթական շուրջ 50 հազար ֆունտ:

 *Իսպանական "Ատլետիկոյի" արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն իսպանական AS հանդեսի լրագրողին տված հարցազրույցի ժամանակ պատմել է վերջին ժամանակներս իր տեղափոխության շուրջ քննարկվող շշուկների ճշմարտացիության մասին. "Նախորդ մրցաշրջանը չեմ կարող համարել լավ մրցաշրջան ինչպես ինձ, այնպես էլ ակումբի համար: Վստահ եմ, որ մոտ ժամանակներս ամեն ինչ կշտկվի: Ես պատրաստվում եմ չխախտել ակումբի հետ ունեցած պայմանագիրս և ցանկանում եմ ևս 2 տարի մնալ "Ատլետիկոյում": Գրեթե բոլոր ԶԼՄ-ները խոսում են իմ՝ "Ռեալ" տեղափոխության մասին, սակայն դրանք բոլորը չեն համապատասխանում իրականությանը":

*Իտալական Football Italia ռադիոկայանը տեղեկացնում է, որ իսպանական Մադրիդի "Ռեալի" և  Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռիկարդո Կակայի հայրը՝ Բոսկո Լեյտեն, լրագրողներին հայտարարել է, որ իր որդին չի պատրաստվում հեռանալ "Ռեալից" նույնիսկ այն դեպքում, եթե նրան աստղաբաշխական փողեր խոստանան:
Հավելենք, որ մի քանի օր առաջ Բոսկո Լեյտեին տեսել են Միլանում: Այս առիթով լրագրողի ուղղած հարցին Լեյտեն պատասխանել է, որ Միլան է ուղևորվել իր գործերը կարգավորելու համար և այն ոչ մի ձևով չի վերաբերում իր որդուն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 728 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 0