Իտալական "Gazzetta dello Sport"-ը գրում է, թե իբր այժմ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" պատրաստ է շուրջ 17 մլն ֆունտ (21.5 մլն եվրո) վճարել Նիդեռլանդների ազգային հավաքականի պաշտպան Դեյլի Բլինդի համար: "Մանչեսթեր Յունայթեդի" նորանշանակ գլխավոր մարզիչ Լուի վան Գալը, ի դեմս 24-ամյա հոլանդացու, տեսնում է Պատրիս Էվրայի հավանական փոխարինողին:
Ի դեպ, օրերս Էվրան տեղափոխվել է իտալական "Յուվենթուս", իսկ դրան էլ նախորդել է մեկ այլ ձախ պաշտպանի` Ալեքսանդր Բյուտների տեղափոխությունը Կիևի "Դինամո":
|