12:07 Բոաշի համար կարևորը թիմն է | |
Լոնդոնի "Չելսիի" գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշն Անգլիայի առաջնության 12-րդ տուրի՝ "Լիվերպուլի" հետ հանդիպումից
առաջ ընդգծել է, որ թիմային նվաճումներն իր համար ավելի արժեքավոր են քան,
ֆուտբոլիստների անհատական ձեռքբերումները: "Իմ գլխավորած "Չելսիի" հարձակվողների խնդիրը միայն
գոլ խփելը չէ: Նա նաև պետք է մասնակցի թիմի կոմբինացիաներին, օգնի գոլային
պահեր ստեղծելուն: Ինձ ֆուտբոլիստների անհատական նվաճումները չեն հետաքրքրում: Կարևորն այն է, որ յուրաքանչյուր խաղացող միմիայն թիմի շահերից գործի",-ասել է պրագմատիկ Վիլլաշ-Բոաշը "Չելսիի" պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ: | |
|
Total comments: 0 | |