Պորտուգալական "Պորտուի" պաշտպան Ալվարո Պերեյրան A Bola պարբերականի լրագրողին հայտնել է, որ իրենց գլխավոր մարզիչ, 33-ամյա մասնագետ Անդրե Վիլաշ-Բոաշն ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Լոնդոնի "Չելսի". "Բոաշը հաստատ կմեկնի Լոնդոն: Աբրամովիչն ուղղակի գերել է մեր մարզչին, իսկ մենք միմիայն պետք է շնորհակալ լինենք 33-ամյա երիտասարդ մասնագետին, չէ՞ որ նրա շնորհիվ մենք նվաճեցինք Եվրոլիգայի գավաթը":
|