Home » 2011 » Հուլիս » 30 » Բոաշը "Սիթիի" տրանսֆերների դեմ քայլեր կձեռնարկի
20:06
Բոաշը "Սիթիի" տրանսֆերների դեմ քայլեր կձեռնարկի

Լոնդոնի "Չելսիի" նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը կարծում է, որ "Մանչեսթեր Սիթիի" տրանսֆերային քաղաքականությունն արդար չէ Անգլիայի առաջնությունում վերջինիս մրցակիցների նկատմամբ. այս մասին հաղորդում է  Eurosport լրատվամիջոցը. "Պարզ երևում է, որ ակումբն այնպիսի կազմ է հավաքում, որը կկարողանա պայքարել "Պրեմիեր լիգայի" տիտղոսի համար: Հնարավոր է՝ միայն ես եմ իրավիճակն այդպես գնահատում, և ոչ ոք այդպիսի ներդրումներից հետո չի զարմանա նրանց նպատակների վրա, բայց միայն Մանչինին կարող է խոսել այն մասին, թե ինչ նպատակներ ունի իր թիմը: Անձամբ ինձ համար "Սիթիի" ձեռքբերումները թվում են բավականին հաջող, և ակումբը իսկապես դառնում է վտանգավոր անգլիական լիգայի համար",-Վիլլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերել "Չելսիի" պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ
"Սիթին" երեկ 45 մլն եվրո վճարեց Մադրիդի "Ատլետիկոյին" Ագուերոյի համար, ով տեղափոխվեց մի թիմ, որն արդեն հագեցած էր աստղերով: Մինչդեռ Վիլլաշ-Բոաշի թիմն այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր է ստորագրել միայն երկու ֆուտբոլիստի հետ և ծախսված գումարի տեսանկյունից նրանց տրանսֆերները պարզապես անհամեմատելի է "Սիթիի" ձեռքբերումների հետ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 555 | Added by: Hartsat | Tags: Մանչինի, ակումբ, Ատլետիկո, Մանչեսթեր Սիթի, Անգլիա, ձեռքբերումներ, Վիլլաշ-Բոաշ, Չելսի, Պրեմիեր լիգա, Eurosport | Rating: 5.0/1
Total comments: 0