17:21 Բոաշը խոսում է թիմի խնդիրների մասին | |
Լոնդոնի "Չելսիի" երիտասարդ գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը "Պրեմիեր լիգայի" 2011-2012թթ. մրցաշրջանի անդրանիկ տուրում "Սթոք Սիթիի" հետ խաղից առաջ խոսել է իր թիմում առկա ռեսուրսային խնդիրների և թիմային ոգու մասին: "Մենք կիսապաշտպանների քչություն ունենք, բայց պետք է նշեմ նաև, որ իմ կիսապաշտպանները շատ լավ ունիվերսալներ են: Շատ քիչ եզրային խաղացողներ կան, որոնք նման են Ֆլորան Մալուդային և ունեն նրա ֆիզիկական ու տեխնիկական տվյալները, իսկ Յոսի Բենայունի ունիվերսալության մասին խոսելն իսկ ավելորդ է: Բացի այդ մեր թիմում գերիշխում է հաղթանակի ծարավ ունեցող ֆուտբոլիստների թիվը, ինչը միմիայն գովելի փաստ է: Կփորձենք "Սթոք Սիթի" հետ խաղում ցույց տալ մեր ներուժը",-Բոաշի խոսքերը մեջբերում է "թոշակառուների" պաշտոնական կայքը:
| |
|
Total comments: 0 | |