17:18 Բոատենգ. "Մենք մի լավ դաս կտանք մեր ախոյանին" | |
![]() "Ինձ շատ է դուր գալիս այն մթնոլորտը, որն առկա է ներկայիս թիմում: "Ինտերի" հետ կայանալիք խաղը շատերին է հետաքրքրում, ինչն անշուշտ շատ լավ է: Ներկա պահին մենք "ներաձուրիներից" շատ ավելի ուժեղ ենք, այնպես որ կարելի է մի լավ դաս տալ "Ինտերին": Շատ եմ սիրում, երբ մեզ անվանում են "խելառներ". այն տիպիկ է, մեր ցուցադրած ֆուտբոլին համարժեք: Մեր թիմում հիանալի տղաներ են հավաքված, որոնց մեծ մասը "վատ տղայի" համբավ ունի, ինչն էլ ավելի ձգող է դարձնում "Միլանը" երկրպագուների համար: Մեր թիմի "վատ տղաներից" կառանձնացնեի Զլատանին, Անտոնիոյին, Մարկոյին ու ինձ",- ասել է Բոատենգը` պատասխանելով իտալական TuttoSport պարբերականի լրագրողի մի քանի հարցերին: Հավելենք, որ Միլանի քաղաքային դերբին կայանալու է հունվարի 15-ին, Երևանի ժամանակով 23:45-ին: | |
|
Total comments: 0 | |