Home » 2011 » Նոյեմբեր » 1 » Բոատենգը որակազրկված է 2 խաղով
23:32
Բոատենգը որակազրկված է 2 խաղով
 Հեղինակավոր AP լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Իտալիայի առաջնության գործող չեմպիոն "Միլանի" առանցքային կիսապաշտպան Քևին-Փրինս Բոատենգը, ով "Ա Սերիայի" 10-րդ տուրի շրջանակներում հռոմեական "Ռոմայի" հետ կայացած հանդիպման ժամանակ (Խմբ. նշենք, որ այդ հանդիպումն ավարտվել է "ռոսոներիների" 3-2 հաշվով հաղթանակով) գլխավոր մրցավարի կողմից հեռացվել է խաղադաշտից, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից որակազրկվել է երկու խաղով: Որակազրկման հիմնական պատճառը եղել է այն, որ այդ հանդիպման ժամանակ գանացին վիրավորել է գլխավոր մրցավարին: Այս որակազրկման պատճառով Բոատենգը չի մասնակցի "Կատանիայի" և "Ֆիորենտինայի" հետ կայանալիք հանդիպումներին, որոնք կկայանան համապատասխանաբար նոյեմբերի 6-ին և 19-ին: Բացի Բոատենգից, "Միլանի" գլխավոր մարզիչը ևս տուգանվել է 5.000 եվրոյի չափով գլխավոր մրցավարի կայացրած որոշումները ոչ ճիշտ համարելու պատճառով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 466 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0