Home » 2011 » Օգոստոս » 13 » Բոգոսյանը լքում է Եվրոպան
15:02
Բոգոսյանը լքում է Եվրոպան
 Ուրուգվայահայ հարձակվող Խոակին Բոգոսյանը, ում տրանսֆերը պատկանում է ավստրիական "Ռեդ Բուլզին", վարձակալության հիմունքներով տեղափոխվել է ուրուգվայական "Նասիոնալ". այս մասին հայտնում է ավստրիական թիմի պաշտոնական կայքը: Իսկ ինչպես տեղեկացնում են ուրուգվայական լրատվամիջոցները, աժդահա Բոգոսյանը, ում հասակը 1.97սմ է, արդեն իր նոր թիմի տրամադրության տակ է: "Նասիոնալի" մարզական տնօրենն էլ այս առումով ասել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին. "Խոակինը ճիշտ որոշում է կայացրել։ Խաղալով այստեղ՝ նա ավելի մեծ հնարավորություն կստանա՝ հայտնվելու Ուրուգվայի հավաքականում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 542 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0