Home » 2012 » Փետրվար » 14 » Բոլորը նրան են մատնանշում
19:37
Բոլորը նրան են մատնանշում
 Անգլիայում արագընթաց զարգացում ապրող "Մանչեսթեր Սիթիի" բրիտանացի կիսապաշտպաններ Գարեթ Բարրին և Ջեյմս Միլները շատ են ցանկանում, որպեսզի Անգլիայի ազգային հավաքականի հիմնական դարպասապահ Ջո Հարտը դառնա "առյուծների" գլխավոր մարզիչը: Այն բանից հետո, ինչ ավագի թևկապից զրկվել է "Չելսիի" կենտրոնական պաշտպան Ջոն Թերրին, այս ունիկալ ընտրանու ավագի հավակնորդների թվում են գտնվում Սթիվեն Ջերարդը, Սքոթ Պարկերը և Ուեյն Ռունին, իսկ ահա "Սիթիի" ողջ կազմը վստահ է, որ ավագ կդառնա իրենց թիմակից Ջո Հարտը, ով մեկ անգամ չէ, որ փրկել է "քաղաքայիններին" շատ կարևոր պահերին: Այս առիթով Բարրին ասել է. "Ես դա կտայի Ջոյին` իմ ընկերոջը: Հարտը պարզապես ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում: "Ասթոն Վիլլայի" հետ կայացած խաղում Հարտը ևս մեկ անգամ ցուցադրեց իր բարձր կարգը: Նա դա անում է գրեթե ամեն խաղում": Իսկ ահա Միլներն ասել է. "Իմ կարծիքը որևէ բան չի կարող փոխել, սակայն ես կարծում եմ, որ նա օժտված է հիանալի ունակություններով, չի վախենում ասել այն, ինչ մտածում է, որը հենց թիմի ավագի բնորոշ գծերից մեկն է: Հենց նա պետք է դառնա "առյուծների" ավագը: Վստահ եմ, որ Հարտն Անգլիայի ընտրանում իսկապես կլինի համար մեկը` այն էլ ոչ մի քանի տարի":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 475 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0