Home » 2012»Օգոստոս»15 » Բոլթ. "Ռոնալդու ուրախ տղա է, բացի այդ` նա լավագույնն է"
12:06
Բոլթ. "Ռոնալդու ուրախ տղա է, բացի այդ` նա լավագույնն է"
Անցած Օլիմպիական խաղերի գլխավոր հերոսներից մեկը` արդեն իսկ 6-ակի օլիմպիական չեպիոն, յամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլթը օրերս հանդիպել է Մադրիդի "Ռեալի" հայտնի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի` իր լավագույն ընկերներից մեկի հետ: Նման բացառիկ հանդիպում կազմակերպել էր իսպանական Marca հայտնի պարբերականը: Թե՛ ֆուտբոլիստը, թե՛ արագավազորդը վաղուց են ճանաչում միմյանց, քանի որ Ուսեյն Բոլթի մինչև այսօր էլ ամենից սիրելի ֆուտբոլային ակումբը անգլիական "Մանչեսթեր Յունայթեդն" է, որտեղ ժամանակին խաղացել է պորտուգալացի ֆուտբոլիստը: Իհարկե, զարմանալի չէ, որ հենց Ռոնալդուն է նաև Բոլթի ամենից սիրելի ֆուտբոլիստը. "Իհարկե, Ռոնալդուն զգալիորեն լավ է խաղում Լեո Մեսսիից, քանի որ գործողություների ավելիլայն տեսականի ունի: Ես սիրում եմ "Ռեալին", և ցավում եմ այս թիմի համար: Ուրախ եմ, որ Ռոնալդուի պես ուրախ տղա է խաղում այդ թիմում: Ես կուզեի, որ միշտ նա լիներ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, քանի որ արժանի է դրան":