Home » 2011 » Օգոստոս » 16 » "Բոլթոնը" ցանկանում է գնել Ռաուլին
21:14
"Բոլթոնը" ցանկանում է գնել Ռաուլին
 Ինչպես հաղորդում է գերմանական հանրահայտ Bild պարբերականը, "Շալկե 04" ակումբի իսպանացի առաջատար Ռաուլը պաշտոնական առաջարկ է ստացել անգլիական "Բոլթոնից", սակայն 34-ամյա խաղացողը միանգամից մերժել է բրիտանացիների ղեկավարությանը: Այս առիթով մամուլի ներկայացուցիչների հետ է հանդիպել "Շալկեի" գործադիր տնօրեն Հորսթ Հելդթտը, ով այս կապակցությամբ նշել է. "Մենք իրոք պաշտոնական առաջարկ ենք ստացել անգլիացիներից, սակայն չենք ցանկանում այն ընդունել, որովհետև Ռալու պես առաջատարի կարիք ենք զգում: Բայց ամեն դեպքում մենք ևս մեկ անգամ կհանդիպենք Ռաուլի և վերջինիս գործակալի հետ, որպեսզի վերջնական լուծում տանք այս հարցին: Կարծում եմ` ամեն բան կկարգավորվի մոտակա օրերի ընթացքում":
Նշենք, որ Ռաուլը "Շալկեի" հետ մինչև 2012թ.-ը գործող պայմանագիր ունի: Հավելենք նաև, որ վերջին մրցաշրջանում Ռաուլը "Շալկեի" կազմում մասնակցել է 55 հանդիպման և դարձել է 22 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 436 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0