21:33 Բոլտը չի կատակում և մտադիր է դառնալ "կարմիր սատանա" | |
Յամայկացի հայտնի արագավազորդ, ամառային Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Ուսեյն Բոլտը հերթական անգամ մեծ ցանկություն է հայտնել խաղալու անգլիական "Մանչեսթեր Յունայթեդում", եթե իհարկե "կարմիր սատանաների" գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը իրեն հրավիրի խաղալու "մանկունիացիների" կազմում: "Պետք է հաճույք ստանալ կյանքից: Ես չեմ ցանկանում 50 տարի անց ինքս ինձ ասել` Աստված իմ, ինչո՞ւ կորցրի երիտասարդությունս: Մարդիկ կարծում են, թե ես կատակում եմ, թե իբր ցանկանում եմ ֆուտբոլ խաղալ: Եթե Սըր Ալեքս Ֆերգյուսոնը զանգահարի ինձ, ապա ես էլ չեմ կարող նրան մերժել: Ես երբեք մարտահրավերներ չեմ ընդունի, եթե վստահ չլինեմ իմ ուժերին: Ես լիովին զարգացած խաղացող եմ և գիտեմ, թե երբ կարելի է առաջատար դառնալ: Կարող եմ դառնալ Սըր Ալեքսի թիմի ամենաարագ խաղացողը, ով նաև լավ ֆուտբոլ է խաղում",- ասել է աշխարհի ամենաարագ մարդը, ով 100 մետր տարածությունը լավագույն դեպքում վազում է 9.58 վրկ-ում, իսկ 200 մետրը` 19.19 վրկ-ում:
| |
|
Total comments: 0 | |