11:29 Բոնուչչին խոստացել է հաղթել նաև գերմանացիներին | |
![]() "Ռունին հոգնում էր շատ վազելուց: Նրան կանգնեցնելուն օգնեցին ոչ միայն խաղընկերներս, այլև անգլիացիների տակտիկան: Հաջորդ խաղում մեր մրցակիցը գերմանացիներն են, որոնք հիանալի թիմ ունեն, բայց մենք կհանգստանանք ու պատրաստ կլինենք հաղթելու նաև նրանց` թեկուզ կրկին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով: Գերմանիայի ազգային ընտրանու կազմում ամենից վտանգավոր խաղացողը հարձակվող Մարիո Գոմեսն է, ում դեմ ես մի անգամ ակումբային մակարդակով եմ խաղացել: Կփորձեմ օգնել մեր ուժեղ թիմին, որպեսզի չեզոքացնենք Գերմանիայի ազգային ընտրանուն: Վստահ եմ մենք դուրս կգանք եզրափակիչ",- ասել է իտալացի պաշտպանը: Հավելենք, որ երեկ կայացած Իտալիա-Անգլիա խաղում հաղթողին որոշելու համար հարկավոր է եղել հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, որտեղ էլ 4-2 հաշվով հաղթել են իտալացիները: | |
|
Total comments: 0 | |