Home » 2012 » Փետրվար » 8 » Բուֆֆոնն առաջինն է, իսկ Կասիլյասը` միայն երկրորդը
18:19
Բուֆֆոնն առաջինն է, իսկ Կասիլյասը` միայն երկրորդը
 Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS), ամփոփելով 2001/2011թթ. մրցաշրջանների ընթացքում տարվա լավագույն դարպասապահների համար անցկացված հարցումները, որոշել է, թե ով է 21-րդ դարի առաջին տասնամյակի լավագույն դարպասապահը: Հաղորդվում է, որ լավագույն դարպասապահ է ճանաչվել Թուրինի "Յուվենթուսի" իտալացի բազմատիտղոս դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը, ով հավաքել է 199 միավոր: Պատվավոր 2-րդ հորիզոնականում է Մադրիդի "Ռեալի" վիրտուոզ դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով հավաքել է 197 միավոր: Իսկ ահա լավագույն եռյակը հավաքած 116 միավորով եզրափակում է Լոնդոնի "Չելսիի" չեխ դարպասապահ Պետր Չեխը: Նշվում է, որ լավագույն դարպասապահի կոչման համար պայքարել են շուրջ 80 դարպասապահներ, ովքեր ժամանակ առ ժամանակ իրենց փայլուն են դրսևորել միջազգային տարբեր մակարդակի հանդիպումներում:
     Հավելենք, որ ստորև կարող եք տեսնել 21-րդ դարի առաջին տասնամյակի դարպասապահներից լավագույն 10-ին`
ըստ IFFHS-ի.

1. Ջանլուիջի Բուֆֆոն.          199   միավոր

2. Իկեր Կասիլյաս.                 197

3. Պետր Չեխ.                        154

4. Էդվին վան դեր Սար.          116

5. Օլիվեր Կան.                       99

6. Դիդա.                                 90

7. Վիկտոր Վալդես.                 82

8. Ժուլիո Սեզար.                    76

9. Յենս Լեհման.                     72

10. Ռոբերտո Աբոնդասյերի.    68
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 473 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0