19:33 Բուֆֆոնը` 21-րդ դարի լավագույն դարպասապահ | |
Թուրինի "Յուվենթուսի" և Իտալիայի ազգային ընտրանու դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը օրերս արժանացել է 21-րդ դարի լավագույն դարպասապահ մրցանակին, որը նրան է շնորհել Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS): Բուֆֆոնից ընդամենը մեկ ձայնով հետ է մնացել Մադրիդի "Ռեալի" և նույն կազմակերպության կողմից օրերս արդեն 2012թ.-ի լավագույն դարպասապահ ճանաչված Իկեր Կասիլյասը: 3-րդ հորիզոնականում Լոնդոնի "Չելսիի" դարպասապահ Պետեր Չեխն է: Հարկ է նշել, որ Բուֆֆոնը հավաքել է 218 ձայն, նրան հետապնդող իսպանացին` 217 ձայն, իսկ ահա Պետեր Չեխին բաժին է հասել 172 ձայն: Լավագույն 10-յակում են ընդգրկվել նաև Էդվին վան դեր Սարը, Օլիվեր Կանը, Վիկտոր Վալդեսը, Դիդան, Ժուլիո Սեզարը, Յենս Լեմանը և արգենտինացի Ռոբերտո Աբոնդանսիերին:
| |
|
Total comments: 0 | |