Home » 2011 » Սեպտեմբեր » 19 » Բուֆֆոնը չի հեռանալու
07:43
Բուֆֆոնը չի հեռանալու

 Թուրինի "Յուվենթուսի" բազմափորձ դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնի գործակալ Սիլվանո Մարտինան նշել է իտալական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որ 33-ամյա դարպասապահը չի պատրաստվում հեռանալ թուրինյան ակումբից: "Բուֆֆոնն իր կարիերան կավարտի հենց "Յուվենթուսում": Նա հույս ունի թիմի հետ միասին հաղթել "Սկուդետտոն": Բուֆֆոնը մեծագույն ֆուտբոլիստ է և աներևակայելի մարդ: Պարզապես հիշեք, թե ինչպես նա որոշեց մնալ թիմում, երբ "Յուվենթուսը" տեղափոխվեց "Բ Սերիա": Ոչ բոլորը կհամաձայնեին աշխատավարձի նման կտրուկ կրճատմանը: Դժվար է գտնել Բուֆֆոնի մակարդակին համապատասխան մեկ այլ դարպասապահի: Իտալիայում մի քանի գերազանց դարպասապահներ կան, սակայն Ջիջին պատրաստվում է հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով գերազանցել Դինո Զոֆֆի սահմանած ռեկորդները",-Բուֆֆոնի գործակալի խոսքերն է մեջբերել Radio Mana Mana ռադիոկայանը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 418 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0