08:55 Բուֆֆոնը կշարունակի հավատարիմ լինել "Յուվենթուսին" | |
Իտալիայի ազգային հավաքականի, ինչպես նաև Թուրինի "Յուվենթուսի" ավագ և արդեն 33-ամյա դարպասապահ Ջիանլուիջի Բուֆֆոնը երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը իրեն հարազատ ակումբի հետ. այս մասին հաղորդում է իտալական ակումբի պաշտոնական կայքը: Ըստ վերոնշյալ այդ աղբյուրի` իտալացու պայմանագիրը եկարաձգվել է մինչև 2015թ.-ը: Անվանի ֆուտբոլիստը` 2006թ.-ի աշխարհի չեմպիոնը, տարեկան կստանա մոտ 6 մլն եվրո աշխատավարձ: Հավելենք, որ Ջիջի Բուֆֆոնը "Յուվենթուսի" կազմում հանդես է գալիս դեռևս հեռավոր 2001թ.-ից և այդտեղ անցկացրել է ավելի քան 325 հանդիպումներ:
| |
|
Total comments: 0 | |