09:35 Բուֆոնի ակնկալիքները չեն իրականացել | |
Թուրինի "Յուվենթուսի" և Իտալիայի ազգային հավաքականի արդեն 33-ամյա դարպասապահ Ջանլուիջի
Բուֆոնը ափսոսանք է հայտնել, որ այս տարի էլ (երկրորդ տարին
անընդմեջ) իր թիմը չի խաղում "Չեմպիոնների լիգայում", ինչպես նաև խոստովանել է, որ
խաղակոշիկները կկախի մեխից, երբ այլևս հավաքական չհրավիրվի: Բուֆոնի խոսքերը մեջբերում է Football Italia ռադիոկայանը. "Հինգ տարի
առաջ մեզ չարաբաստիկ կերպով հեռացրեցին "Ա Սերիայից", և ես համաձայնեցի կապել իմ ապագան "Յուվենթուսի" հետ`
ակումբի հետագա վերածննդի սպասումով: Սակայն արդյունքներն այդքան էլ լավը չէին,
որքան մենք մտածում էինք: Շատ տհաճ է, որ մենք չենք մասնակցում "Չեմպիոնների
լիգային": Այն, որ երկրորդ տարին անընդմեջ այս մրցաշարին չենք մասնակցում,
շատ բանի մասին է խոսում: Բացի այդ, այժմ Իտալիան "Չեմպիոնների լիգայում"
միայն երեք թիմ է ներկայացնելու, իսկ դա նշանակում է, որ էլ ավելի դժվար է
լինելու այնտեղ հայտնվել: Բայց նման անհաջողություններից հետո "Յուվենթուսից" հեռանալու նույնիսկ չնչին հնարավորություն
չեմ դիտարկել: Ինչ վերաբերվում է իմ կարիերային, ապա ես այն կավարտեմ, եթե
ինձ դադարեն հրավիրել Իտալիայի ազգային ընտրանի: Իմ առջև 2014թ.-ի Աշխարհի
առաջնությանը մասնակցելու նպատակ եմ դրել ու հաստատ կարող եմ դրան հասնել»,-ասել է իտալացի բազմափորձ դարպասապահը:
| |
|
Total comments: 0 | |