Իտալական "Յուվենթուսի" բազմափորձ դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը "Ինտերի" դեմ խաղում կրած ծանր պարտությունից հետո քննադատել է իր թիմի խաղը. "Բավականին տհաճ պարտություն էր սա: Ինձ դուր չեկավ այն վերաբերմունքը խաղի նկատմամբ, որը մենք դրսևորեցինք դեռևս 1-0 հաշվի ժամանակ: Մենք արագ բացեցինք խաղի հաշիվը, սակայն այնուհետև նահանջեցինք ու պարտվեցինք: Գուցե մեզ պակասում էր մի փոքր լիարժեքորեն նվիրվածությունը խաղին":
|