Գերմանական "Բուդեսլիգան" իր տպավորիչ խաղերով չի զիջում անգամ իսպանական
"Լա լիգային", և դա ապացուցեցին երեկ կայացած 6-րդ տուրի 7 հանդիպումները,
որոնց ժամանակ գրանցվեց 23 դարպասի գրավում: Ամենագոլառատ հանդիպումը
կայացավ Լևերկուզենում, որտեղ տեղի "Բայերը" անակնկալ կերպով 4-1 հաշվով
զիջեց "Քյոլնին", որի կազմում հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց
Գերմանիայի ազգային ընտրանու առաջատար Լուկաշ Պոդոլսկին, ով կարողացավ
դառնալ դուբլի և գոլային փախանցման հեղինակ: Հետաքրքիր պայքար ծավալվեց
"Հոֆենհայմ"-"Վոլֆսբուրգ" հանդիպման ժամանակ, որտեղ դաշտի տերերը կարողացան
Ռոբերտո Ֆիրմինոյի դուբլի և Մարկուս Բաբելի արդյունավետ հարվածի շնորհիվ
3-1 հաշվով հաղթանակ տոնել գերմանական "գայլերի" նկատմամբ: Մեկ այլ շատ
հետաքրքիր հանդիպում էլ կայացավ Ֆրայբուրգում, որտեղ տեղի համանուն թիմը
հյուրընկալել էր "Շտուտգարտին": Դաշտի տերը թեպետ շատ ուժեղ պայքար մղեցին,
բայց, այնուամենայնիվ, "Շտուտգարտն" այս խաղում ավելի ուժեղ էր, և շնորհիվ
Մարտին հարնիկի դուբլի կարողացավ 2-1 հաշվով ոչ հեշտ հաղթանակ տոնել:
Տուրի մնացած հանդիպումներն ավարտեցին հետևյալ կերպ.
"ՀԱՄԲՈՒՐԳ" 0-1 "ԲՈՐՈՒՍԻԱ" Մ.
"ՀԵՐՏԱ" 2-2 "ԱՈՒԳՍԲՈՒՐԳ"
"ՆՅՈՒՐՆԲԵՐԳ" 1-1 "ՎԵՐԴԵՐ"
"ԿԱՅԶԵՐՍԼԱՈՒՏԵՌՆ" 3-1 "ՄԱՅՆՑ"
Հ.Գ. Այսօր կկայանա տուրի կենտրոնական
հանդիպումը. "Շալկեն" սեփական հարկի տակ կընդունի "Բավարիային", իսկ տուրի
վերջին խաղում Դորտմունդի "Բորուսիան" կհյուրընկալվի "Հաննովերին":
|