19:03 "Բունդեսլիգան" կարող է համաշխարհային ռեկորդ սահմանել | |
Գերմանական սպորտային մամուլը տեղեկացնում է, որ Գերմանիայի առաջնությունը, ամենայն հավանականությամբ, այս տարի համաշխարհային ռեկորդ կսահմանի: Հաղորդվում է, որ ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսից հետո պարզ է դարձել, որ յուրաքանչյուր խաղին միջինում ներկա է լինում 44.000 հանդիսական, և եթե այսպես շարունակվի, ապա Գերմանիայի առաջնությունն այս ցուցանիշով կշրջանցի բոլոր մնացած առաջնություններին: Այս առիթով "Բունդեսլիգայի" գործադիր տնօրեն Քրիստիան Զայֆերտան բրիտանական հեղինակավոր Reuters պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ասել է. "Այս թվերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ Գերմանիայի առաջնությունը շատ սիրված է երկրպագուների կողմից: Հենց այստեղ են հանդես գալի աշխարհի մի շարք լավագույն թիմեր ու ֆուտբոլիստներ, որոնց շնորհիվ հանդիպումները դառնում են ավելի ինտրիգային և շատ ցանկալի":
Հավելենք, որ խաղերի հաճախելիության ցուցանիշով ներկայիս դրությամբ համաշխարհային ռեկորդը պատկանում է հենց "Բունդեսլիգային", որը գրանցվել է նախորդ մրցաշրջանում. 42.101 հանդիսական յուրաքանչյուր խաղի ժամանակ: | |
|
Total comments: 0 | |