15:13 Բուսկետսը վախենո՞ւմ է "Ռեալից" | |
Կատալոնական "Բարսելոնայի" հենակետային կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վաղը կայանալիք իսպանական "Սուպերկլասիկոյից" առաջ կարծիք է հայտնել, որ 8 միավորի առավելությունը Մադրիդի "Ռեալի" նկատմամբ առաջնության այս շրջանում դեռևս ոչինչ չի նշանակում: "Այն, որ "Ռեալը" մեզ 8 միավորով արդեն զիջում է, իսկապես շատ զարմանալի է, սակայն առջևում դեռ շատ խաղեր կան, և "Ռեալը" կարող է հաղթանակների երկար շարք իրականացնել ու շատ միավորներ նվաճել: Մադրիդի "Ռեալը" հիանալի թիմ է, և կարող է հաղթել յուրաքանչյուր մեզ խաղում: Նախորդ մրցաշրջանում էլ մադրիդցիներին հաջողվեց տպավորիչ հաղթանակների շարք ունենալ, և նույնը նրանք կարող ենք այժմ իրականացնել",- այսօր ասել է իսպանացի ֆուտբնոլիստը:
| |
|
Total comments: 1 | |
| |