Home » 2011 » Մարտ » 1 » Բուտրագենիո. "Մենք չենք կարող այսպես վաղ հանձնվել"
20:57
Բուտրագենիո. "Մենք չենք կարող այսպես վաղ հանձնվել"
Իսպանական Մադրիդի "Ռեալի" հասարակայնության հետ կապերի տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն կարծում է, որ ակումբն ընթացիկ մրցաշրջանում դեռ կարող է դառնալ Իսպանիայի չեմպիոն և դեռ վաղ է անձնատուր լինել չեմպիոնության պայքարի հարցում:
Մադրիդյան Marca պարբերականին տված հարցազրույցում Բուտրագենիոն ասել է. ""Ռեալը" բոլորովին դուրս չի մղվել  չեմպիոնության համար մրցավազքից նույնիսկ "Դեպորտիվոյի" հետ ոչ-ոքիից (հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ- ոքիով) հետո: Մենք պետք է հաղթեինք այս խաղում, բայց "Ռեալի" բախտը չբերեց: Հիմա մենք "Բարսելոնայից" յոթ միավորով ենք ետ մնում: Մենք կպայքարենք, քանի դեռ հնարավորություն ունենք: "Ռեալը" չի հանձնվում և չի էլ կարող անձնատուր լինել այսքան վաղ":
Նշենք, որ 25 տուրերից հետո "Ռեալը" մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղն է զբաղեցնում` առաջատար "Բարսելոնայից" ետ մնալով 7 միավորով:  Մինչ առաջնության ավարտը թիմերը դեռ 13 խաղ պետք է խաղան: Հաշիվը կրճատելու ամենաիրական հնարավորությունը "Ռեալը" կունենա ապրիլի 17-ին, երբ մադրիդյան ակումբի "Սանտյագո Բեռնաբեու" մարզադաշտում իսպանական "Լա լիգայի" շրջանակներում կհանդիպեն իսպանական ֆուտբոլի ընդգծված առաջատարները։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 473 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0