16:55 Բոյան Կրկիչ. "Ես միշտ էլ վստահ եմ եղել իմ ուժերին" | |
Հռոմեական "Ռոմայի" նորեկ Բոյան Կրկիչը կարծիք է հայտնել, որ վերջին ժամանակներս հռոմեացի "գայլերը" սկսել են ավելի որակյալ խաղ ցուցադրել: Ըստ իսպանացու` "ջելառոսսիների" կազմում մեծ դեր ունի իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին, ով օժտված է առաջնորդ լինելու բնածին տաղանդով: Իտալական հեղինակավոր Il Corriere dello Sport պարբերականը մեջբերում է նախկին "կապտանռնագույնի" խոսքերը. "Ես միշտ էլ վստահ եմ եղել իմ ուժերին: Դեռ ժամանակ է հարկավոր, որպեսզի ամբողջությամբ հարմարվեմ թիմին և կարողանամ ինձ լավագույնս դրսևորել: Ինչ վերաբերում է թիմին, ապա հիմա մեզ մոտ ամեն ինչ լավ է և մոտ ժամանակներս մենք կկարողանանք ավելի գեղեցիկ ու արդյունավետ ֆուտբոլ ցույց տալ: Ներկայումս թիմի առաջատարը, անկասկած, Ֆրանչեսկո Տոտտին է` մեր բնածին գլադիատորը":
| |
|
Total comments: 0 | |