14:28 Բրանդաոն դեպրեսիվ վիճակում է | |
Ֆրանսիական "Մարսելի" ղեկավարությունը որոշում է ընդունել, ըստ որի` թիմի բրազիլացի հարձակվող Բրանդաոն ազատ կարող է վերադառնալ հայրենիք: Հիշեցնենք, որ Բրանդաոն մեղադրվում է երիտասարդ աղջկան բռնաբարելու համար և նրան սպասվում են դատական բուռն հարցաքննումներ, ինչը կարող է ազդել խաղացողի խաղային որակների վրա: "Դեշամը որոշել է, որ տղային մի որոշ ժամանակով հանգիստ պետք է տրվի. նա հոգեկան ծանր վիճակում է հայտնվել, որի լավագույն լուծումը հայրենիք վերադառնալն է: Բրազիլական թիմերից որևէ մեկում Բրանդաոն հաստատ հնարավորություն կստանան մարզվելու և խաղալու համար, մինչդեռ մեզ մոտ նրա համար, այն էլ նման հոգեկան վիճակում գտնվելով, շատ դժվար կլինի: Մի քանի շաբաթ անց մենք նրան կսպասենք այստեղ, մինչ այդ այսօր նա պիտի մեզ որոշակի բացատրություններ տա ստեղծված իրավիճակի շուրջ. ինձ շատ է զարմացրել այն փաստը, որ առավոտյան ժամը 5-ին Բրանդաոն գտնվել է ոչ թե տանը, այլ ինչ որ գիշերային ակումբում",- Laprovence թերթին ասել է "Մարսելի" նախագահ Ժան-Կլոդ Դասսեն: | |
|
Total comments: 0 | |