11:18 Բրազիլացիները պատրաստվում են | |
Ամերիկա մայրցամաքի գործող չեմպիոնների գլխավոր մարզիչ Էմերսոն Ավիլան այսօր էլ ներկայացրել է 22 ֆուտբոլիստների ցուցակ, որտեղ ընդգրկված ֆուտբոլիստները կպայքարեն Ամերիկայի գավաթի համար: Դարպասապահներ: Մաթեուս Կալդեյրա ("Կորինտիանս"), Լուիս Գուստավո ("Վիտորիա") Պաշտպաններ: Սամիր ("Ֆլամենգո"), Անտոնիո Կառլոս ("Կորինտիանս"), Դորիա ("Բոտաֆոգո"), Լուան ("Վասկու դա Գամա"), Դուգլաս Սանթոս ("Նաուտիկո"), Մանսուր ("Վիտորիա"), Ուոլլաս, Իգոր Ժուլիո (երկուսն էլ "Ֆլումինենսե") Կիսապաշտպաններ: Ժադսոն ("Բոտաֆոգո"), Միսաել ("Գրեմիո"), Լուկաս Կանդիդո ("Ատլետիկո Մինեյրո"), Ֆելիպե Անդերսոն ("Սանթոս"), Ռաֆայել Ալկանտարա ("Բարսելոնա"), Մաթթեուս ("Ֆլամենգո"), Ֆրեդ ("Ինտերնասիոնալ") Հարձակվողներ: Մարկոս Ժունյոր ("Ֆլյումինենսե"), Բրունո Մենդես ("Բոտաֆոգո"), Ադեմիլսոն ("Սան Պաուլու"), Ադրիան ("Ֆլամենգո"), Լեանդրո ("Գրեմիո"): Հարկ է նշել, որ Ամերիկայի գավաթը խաղարկվելու է մինչև 20 տարեկանների հավաքականների միջև: Մրցաշարը տեղի է ունենալու հունվարի 9-ից փետրվարի 3-ը Արգենտինայում: Բրազիլիայի ընտրանին իր անդրանիկ խաղն անցկացնելու է միայն հունվարի 10-ին` մրցակցելով Էկվադորի հավաքականի հետ:
| |
|
Total comments: 0 | |