19:45 Բրազիլացիները վստահ են, որ հաղթելու են Պարագվային | |
Այսօր լրագրողների հետ հանդիպում են ունեցել Բրազիլիայի
ազգային հավաքականի երկու առաջատար ֆուտբոլիստներ Ալեշանդրե Պատոն և Դուգլաս
Մայկոնը: Իտալական "Միլանի" առաջատար հարձակվող 21-ամյա Պատոն ասել է. "Դա կլինի շատ
դժվար հանդիպում: Մենք չենք կարող այլևս սխալ գործել: Երկու ընտրանիներն էլ
անելու են ամեն ինչ հաղթական արդյունքի հասնելու համար: Բայցևայնպես, մենք չենք
կասկածում մեր ուժերի վրա: Մենք կհաղթենք Պարագվայի ընտրանուն": Պատոյի խոսելուց հետո Միլանի "Ինտերի" աջ պաշտպան Մայկոնն ավելացրել է. "Մենք
գիտակցում ենք, որ այդ հանդիպումը մեզ համար հաղթական ելքով ավարտելու համար մեկ
անունը բավարար չի լինի: Մենք պետք է այդ հանդիպմանը խաղադաշտ դուրս գանք 100-տոկոսանոց մարզավիճակով: Մենք այսպես ենք փորձելու հաղթել մրցակցին":
| |
|
Total comments: 0 | |