Home » 2011 » Օգոստոս » 18 » Բրազիլական հեղինակավոր "Մարականա" մարզադաշտի շինարարները գործադուլ են հայտարարել
22:29
Բրազիլական հեղինակավոր "Մարականա" մարզադաշտի շինարարները գործադուլ են հայտարարել
 Բրազիլական "Մարականա" մարզադաշտի աշխատողները գործադուլ են հայտարարել: Տեղեկացվում է, որ դժբախտ պատահարից հետո մարզադաշտը, որտեղ պետք է կայանա աշխարհի 2014թ.-ի առաջնության եզրափակիչը, վերակառուցող աշխատողները հրաժարվել են դուրս գալ աշխատանքի: Այդ ամենի պատճառ է հանդիսացել այն, որ աշխատողներից մեկը պայթյունից հետո վնասել է ոտքերը: Բրիտանական Reuters լրատվական գործակալությունը մեջբերում է աշխատողների միության ղեկավար Ռոմիլդո դա Սիլվայի խոսքերը. "Պետք է բարելավվեն մեր աշխատանքի պայմանները, իսկ դրանք շատ հեռու են իդեալական լինելուց: Մենք կվերադառնանք աշխատանքի միայն այն դեպքում, եթե մեր բոլոր պահանջները կատարվեն":
Ըստ տեղեկությունների` գործադուլի են դուրս եկել հարյուրավոր շինարարներ, ովքեր պահանջում էին աշխատավարձի բարձրացում և բժշկական ապահովագրություն: Նշենք նաև, որ մարզադաշտի վերակառուցմանը մասնակցում են շուրջ 1500 շինարար:
Հավելենք, որ արդեն 2013թ.-ին "Մարականայում" պետք է անցկացվեն Կոնֆեդերացիայի գավաթի հանդիպումները, իսկ մեկ տարի անց մարզադաշտը կընդունի աշխարհի առաջնության եզրափակիչը: Վերակառուցման գումարը կազմում է մոտ 630 մլն դոլար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 493 | Added by: Hayk | Tags: Մարականա, գործադուլ, Կոնֆեդերացիայի գավաթ, Ռոմիլդո դա Սիլվա, շխարհի 2014թ.-ի առաջնության եզրափակ, Reuters | Rating: 5.0/2
Total comments: 0