Home » 2011»Օգոստոս»18 » Բրազիլիայի և Պորտուգալիայի ընտրանիները եզրափակիչում են
22:16
Բրազիլիայի և Պորտուգալիայի ընտրանիները եզրափակիչում են
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Կոլումբիայում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը երիտասարդական թիմերի միջև (Մինչև 20 տարեկան հավաքականներ): Նշվում է, որ երեկ կայացած կիսաեզրափակիչ հանդիպումներում Բրազիլիայի պատանիները 2-0 հաշվով պարտության են մատնել մեքսիկացի իրենց հասակակիցներին, իսկ Պորտուգալիան էլ միևնույն հաշվով հաղթանակ է տոնել Ֆրանսիայի նկատմամբ: Այսպիսով` օգոստոսի 20-ին կայանալիք եզրափակիչ խաղի ժամանակ կհանդիպեն Բրազիլիայի և Պորտուգալիայի հավաքականները, իսկ նույն օրը բրոնզե մեդալները կվիճարկեն Ֆրանսիայի և Մեքսիկայի ընտրանիները: