Home » 2012 » Օգոստոս » 3 » Բրենդան Ռոջերս. "Լիվերպուլը չի արհամարհելու "Եվրոպայի լիգայի" մրցաշարը"
08:40
Բրենդան Ռոջերս. "Լիվերպուլը չի արհամարհելու "Եվրոպայի լիգայի" մրցաշարը"
 Անգլիական "Լիվերպուլի" նոր գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերս համեմատել է Անգլիայի ազգային առաջնության և "Եվրոպայի լիգայի" մրցաշարի կարևորությունները, սակայն նշել է, որ իրենց թիմի էլ համար ամենից կարևորը "Պրեմիեր լիգայում" հաղթելն է լինելու: "Ես չեմ ցանկանում անհարգալից գտնվել այդ մրցաշարի հանդեպ, սակայն այս մրցաշրջանում Անգլիայի առաջնությունում հաղթելը մեր ակումբի գլխավոր նպատակն է: Մենք պետք է մաքսիմալ բարձր դիրք գրավենք մրցաշարային աղյուսակում, քանի որ ես "Լիվերպուլ" եմ եկել հենց դրան էլ հասնելու համար: Իհարկե, "Եվրոպայի լիգայում" էլ մենք կխաղանք ամբողջ ուժով, սակայն այն այս տարի մեզ համար թիվ առաջին նպատակը չէ: Մենք ցանկանում ենք այդ մրցաշարում լավ արդյունքների հասնել, ինչպես նաև հաջող հանդես գալ գավաթային այլ մրցաշարերում",- ասել է մերսիսայդյան "կարմիրների" նորաթուխ գլխավոր մարզիչը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 336 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0