Home » 2013 » Հունվար » 26 » Բյելսա. "Լյորենտեն մեծ կորուստ է"
20:51
Բյելսա. "Լյորենտեն մեծ կորուստ է"
 Բիլբաոյի "Ատլետիկի" գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան զգացմունքներով մեկնաբանել է իր թիմի առաջատար հարձակվող Ֆեռնանդո Լյորենտեի և Թուրինի "Յուվենթուսի" միջև օրերս կնքված պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի այս տարվա հուլիսի 1-ից: "Կապ չունի, թե ինչ թիմ է նա տեղափոխվում: Անշուշտ, նրա հեռանալը թիմից մեծ կորուստ կլինի մեզ համար: Նա օգտվեց իր իրավունքից, մենք ուրախ ենք նրա հետագա կարիերայի համար: Բայց մենք նաև շատ տխուր ենք, քանի որ նա այլևս մեր թիմից չի խաղալու: Ամեն դեպքում, ես այս մասին կանխագուշակում էի դեռևս անցած տարվա օգոստոսին: Ես վստահ եմ, որ Լյորենտեն ամեն բան կանի "Ատլետիկի" համար մինչև իր` թիմից հեռանալը: Մինչև այս մրցաշրջանի վերջը նա կօգնի մեզ աճել",- ասել է հայտնի մասնագետը` հույս հայտնելով, որ անվանի խաղացողի շնորհիվ "Ատլետիկը" կվերականգնի սասանված դիրքերը:
    Հիշեցնենք, որ 27-ամյա իսպանացի ֆուտբոլիստը 2013/14 մրցաշրջանից կխաղա Թուրինի "Յուվենթուսի" կազմում, որի հետ արդեն 4.5 տարվա պայմանագիր է կնքել: Իսպանացին Իտալիա կտեղափոխվի ազատ խաղացողի կարգավիճակով` առանց վճարների:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 353 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0