Home » 2012 » Ապրիլ » 3 » Բյելսան է՞լ դարձավ "կապտանռնագույն"
20:02
Բյելսան է՞լ դարձավ "կապտանռնագույն"
 Իսպանական "Ատլետիկի" գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան խոստովանել է, որ իր գլխավորած թիմը Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում պատահականորեն չի պարտվել կատալոնական "Բարսելոնային", քանի որ ներկայումս "կապտանռնագույնները" համարվում են աշխարհի լավագույն թիմը: "Մեր մրցակիցն իրոք շատ ուժեղ էր, և դա կապացուցվի նաև այսօր` իտալական "Միլանի" հետ խաղում: "Բարսելոնայի" պաշտպանությունն ամուր է, իսկ հարձակումը` գերմարդկային: Այդ թիմի դեմ դեռևս ոչինչ հնարավոր չէ անել",- ասել է Մարսելո Բյելսան` հաջողություն մաղթելով "Բարսելոնային" "Չեմպիոնների լիգայում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 571 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0