Բիլբաոյի "Ատլետիկի" գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան արդեն երկու անգամ հրաժարվել է Ռոման Աբրամովիչի՝ Լոնդոնի "Չելսին" գլխավորելու առաջարկից. այս մասին հայտնում է The SUN տաբլոիդը։ Ըստ աղբյուրի՝ 56-ամյա մասնագետը չի ցանկանում լքել Իսպանիան, քանի որ կարծում է, որ արդեն գալիք ամռանն առաջարկ կստանա գլխավորելու Մադրիդի "Ռեալը", որին շուտով կարող է միայնակ թողնել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, ում ծառայություններով հետաքրքրված է ողջ Անգլիան, այդ թվում` պորտուգալացին Անգլիայի ազգային հավաքականը գլխավորելու հիմնական թենկնածուներից մեկն է։ Հավելենք, որ Մարսելո Բյելսան "Ատլետիկի" հետ օրեր առաջ կարողացավ 3-2 հաշվով "Օլդ Թրաֆֆորդ" մարզադաշտում հաղթել անպարտելի ու վախ ներշնչող "Մանչեսթեր Յունայթեդին", ինչը անտարբեր չթողեց ոչ մեկին։
|