Home » 2011 » Մարտ » 3 » Ծանր վնասվածքից հետո Իգուաինն առաջին անգամ մարզվել է խաղադաշտում
21:16
Ծանր վնասվածքից հետո Իգուաինն առաջին անգամ մարզվել է խաղադաշտում
Իսպանական Մադրիդի "Ռեալի" արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինն իր առաջին մարզումն է անցկացրել ողնաշարի վնասվածքից հետո:
Հիշեցնենք, որ այդ վնասվածքն արգենտինացին ստացել էր նոյեմբերին, ինչից հետո այլևս դաշտ դուրս չէր եկել: Հունվարին վիրահատվել էր Իգուաինի միջողնաշարային ճողվածքը: Բժիշկների խոսքերով, ֆուտբոլիստը թիմի կազմ կվերադառնա մայիսից ոչ շուտ, իսկ լիարժեք ապաքինման համար անհրաժեշտ կլինի մեկ տարի:
"Արքայական ակումբի" հայտարարության մեջ ասվում է. "Այսօր ֆուտբոլիստը ևս մեկ քայլ արեց` մասնակցելով մարզմանը: Առաջիկա շաբաթներին նա մի քանի թեստ կանցնի` պարզելու, թե երբ կկարողանա վերադառնալ թիմ: Առաջիկա շաբաթներին նա մի քանի թեստ կանցնի` պարզելու, թե երբ կկարողանա վերադառնալ թիմ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 608 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0