Home » 2011 » Դեկտեմբեր » 16 » Ծեծկռտուք "քաղաքաբնակների" մարզաբազայում
11:56
Ծեծկռտուք "քաղաքաբնակների" մարզաբազայում
 Անգլիական "Պրեմիեր լիգայի" 16-րդ տուրի շրջանակներում այս կիրակի Լոնդոնի "Արսենալի" դեմ կայանալիք հանդիպմանը նախապատրաստվելու կապակցությամբ "Մանչեսթեր Սիթիի" մարզման ժամանակ երկկողմանի խաղի վերջում "քաղաքայինների" իտալացի կամակոր հարձակվող Մարիո Բալոտելլին կռվել է իր թիմակից աջ եզրային պաշտպան Միկա Ռիչարդսի հետ: Ինչպես տեղեկացնում է բրիտանական հեղինակավոր Guardian պարբերականը, կոնֆլիկտը սկսվել է վիրավորական խոսքերի փոխանակմամբ և ավարտվել է ձեռնամարտով: Արդյունքում թիմակիցները բաժանել են տաքացած ֆուտբոլիստներին: Ակումբում, մեկնաբանելով այս տհաճ դրվագը, հայտնել են, որ հանդերձարանում միջադեպն ամբողջովին վերացվել է. Ռիչարդսն ու Բալոտելլին սեղմել են միմյանց ձեռքերը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 452 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0