Երեկ ուշ երեկոյան կատալոնական "Բարսելոնայի" 25-ամյա պաշտպան Խերարդ Պիկեն հայր է դարձել. ֆուտբոլիստին զավակ է պարգևել աշխարհահռչակ կոլումբիացի երգչուհի Շակիրան: Ֆուտբոլիստն ու իր կինը` Շակիրան իրենց առաջնեկին անվանել են Միլան, իսկ նրա ամբողջական անունն այսպես է հնչում` Միլան Պիկե Մեբարակ: Իր Twitter-ի պաշտոնական էջում Խերարդ Պիկեն գրել է, որ կինն ու երեխան գտնվում են Բարսելոնայի հիվանդանոցում: Նրանց հետ ամեն ինչ կարգին է: