Անգլիական "Բլեքպուլի" առաջատար և թիմի ավագ Չարլի Ադամը պաշտոնապես տեղափոխվել է "Լիվերպուլ` այդ մասին տեղեկացնում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը: Ադամը երկրորդ" նորեկն է "Լիվերպուլում" ամառվա ընթացքում. մինչ այդ շոտլանդացի գլխավոր մարզիչ Քեննի Դալգլիշը ձեռք էր բերել Ջոնաթան Հենդերսոնին: 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը կազմել էր շուրջ 9 մլն ֆունտ: